Մատչելիության հղումներ

Նինո Բուրջանաձե. «Արտակարգ դրությունը նոյեմբերի 16-ին կդադարեցվի»


Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն այսօր Թբիլիսիում կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ նոյեմբերի 16-ին կվերացվի երկրում հայտարարված արտակարգ դրությունը եւ կվերականգնվեն բնականոն ժողովրդավարական գործընթացները:

Նախագահ Միխել Սահակաշվիլին արտակարգ դրություն էր հայտարարել նոյեմբերի 7-ին` ընդդիմության հանրահավաքները բռնությամբ ցրելուց հետո, նույն օրն էլ երկրում դադարեցվել էր անկախ լրատվամիջոցների հեռարձակումը:

Արտակարգ դրությունը հայտարարված էր 15 օրով եւ պետք է ավարտվեր նոյեմբերի 22-ին, երբ Վրաստանում պաշտոնապես մեկնարկելու է արտահերթ նախագահական ընտրությունների քարոզարշավը:

ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան երեկ Թբիլիսիում հայտարարել էր, որ Վրաստանի կառավարությունը մտադիր է առաջիկա օրերին վերացնել արտակարգ դրությունը:

«Խորհրդարանի խոսնակի հետ զրույցից ես այն տպավորությունն ստացա, որ արտակարգ դրությունը կդադարեցվի առաջիկա երկու-երեք օրերին», - ասել էր, մասնավորապես, ամերիկացի դիվանագետը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG