Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռիկարդո Կարվալյոն վնասվածքի պատճառով չի մասնակցի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարի վերջին երկու` Հայաստանի եւ Ֆինլանդիայի թիմերի հետ հանդիպումներին:
«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` անգլիական «Չելսի» ակումբի կազմում հանդես եկող Կարվալյոն ողնաշարի վնասվածք է ստացել անցած շաբաթավերջին «Էվերտոն»-ի հետ խաղում, ինչի հետեւանքով խաղադաշտ չի դուրս գալու մոտ երկու ամիս:
Ռիկարդո Կարվալյոն Պորտուգալիայի հավաքականի առաջատար խաղացողներից է եւ թիմի կազմում մասնակցել է Եվրոպայի 2004 թվականի եւ աշխարհի 2006 թվականի առաջնությունների եզրափակիչներին:
Ընտրական մրցաշարի A խմբի մրցաշարայում աղյուսակում ներկայումս Պորտուգալիան երկրորդ տեղում է` մեկ միավորով զիջելով Լեհաստանի հավաքականին եւ երեք միավորով գերազանցելով Սերբիային եւ Ֆինլանդիային:
Հայաստանի եւ Ֆինլանդիայի հավաքականների հետ Պորտուգալիայի թիմը հանդիպելու է, համապատասխանաբար, նոյեմբերի 17-ին եւ 21-ին` սեփական դաշտում: