Մատչելիության հղումներ

Հիտլերի գլոբուսը վաճառվել է 115 հազար դոլարով


Սան Ֆրանցիսկոյում կայացած աճուրդում Ադոլֆ Հիտլերի գլոբուսը վաճառվել է 115 հազար դոլարով:

Գնորդը` Սան Ֆրանցիսկոյի 78-ամյա բնակիչ Ռոբերտ Փրայթայքինը, հայտարարել է, թե չէր կարող չգնել գլոբուսը, քանի որ դա «մի առարկա է, որը մշտապես ակնդետ զննել է երկրագնդի ամենաչար մարդը»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ, Փրայթայքինը բարեկամական հարաբերությունների մեջ է գլոբուսի վաճառողի` Երկրորդ աշխարհամարտի ամերիկացի վետերան Ջոն Բարսամյանի հետ:

Բարսամյանը գլոբուսը գտել էր 62 տարի առաջ` հիտլերյան Գերմանիայի կապիտուլյացիայից մի քանի օր անց, Հիտլերի ալպիական «Արծվի բույն» նստավայրում` բավարական Բերհթեսհագեն քաղաքի մոտ:

Փորձագետները նախապես կանխատեսում էին, թե գլոբուսը կվաճառվի 15-20 հազար դոլարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG