Հարկային պետական ծառայության աշխատակիցները եւ ոստիկանները Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Նոր Շին» ընկերության հաշվապահին երեքշաբթի օրը տնից ուղեկցել են ոստիկանության 6-րդ վարչություն: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում տեղեկացրեց փաստաբան, «Նոր Շին», «Բջնի» հանքային ջրերի գործարան» եւ «Պիցա դի Ռոմա» ընկերությունների ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը:
«Առանց որեւէ հիմնավորման, առանց հիմքի այդ անձինք հաշվապահին ուղղակի տարել էին», - ասաց Զոհրաբյանը` հավելելով, թե որոշ ժամանակ անց հաշվապահին «կարծես թե թողել էին». - «Եկել էին ընկերություն եւ ցանկանում էին պահակներին նույնպես բերման երթարկել 6-րդ վարչություն»:
«Այս ընկերությունների աշխատակազմում լուրջ սարսափ է տիրում, բոլորը վախեցած են», - հավելեց նա: - «Մեր` որպես փաստաբաններիս, խնդիրն է ուղղակի բերել այս ամեն ինչը օրենքի դաշտ»:
Փաստաբանի խոսքով, պարտադրաբար ոստիկանության 6-րդ վարչություն են տարվել նաեւ «Բջնի» հանքային ջրերի գործարան» եւ «Պիցա դի Ռոմա» ընկերությունների որոշ աշխատակիցներ: Արա Զոհրաբյանը ներկա է գտնվել «Բջնի» հանքային ջրերի գործարանի առաքման բաժնում, որտեղ օրեր առաջ ժամանել են հարկային ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները:
«Ոստիկանները ցանկանում էին աշխատակիցներին «հրավիրել» 6-րդ վարչություն», - ասաց փաստաբանը` հավելելով, որ ոստիկանները ներկայացրել են հետեւյալ հիմնավորումը. - «Բաժին գնանք, բաներ կան պարզելու»:
«Երբ արձանագրություն կազմվեց այդ աշխատակիցների ներկայությամբ, որ իրենք չեն ցանկանում կամավոր գնալ 6-րդ վարչություն, այդ աշխատակիցներին իրենք բերման ենթարկեցին, տարան 6-րդ վարչություն», - շարունակեց Զոհրաբյանը: - «Փաստաբաններին չթույլատրեցին բարձրանալ վերեւ... Գիշերը` ուշ ժամի թողել են այդ աշխատակիցներին: Այնուհետեւ հայտարարում էին, որ իրենք բերման չեն ենթարկել. այդ աշխատակիցներն իրենց կամքով են գնացել ոստիկանություն»:
Փաստաբանի փոխանցմամբ, «Բջնի» ընկերությունից առգրավվել է նաեւ «Պահեստի գիրք» կոչվող փաստաթուղթը, ինչը «օրենքով անթույլատրելի է»:
Արա Զոհրաբյանը հայտնեց, որ այս պահին եւս շարունակվում են ստուգումները «Բջնի» հանքային ջրերի գործարանում:
Ուսումնասիրելով «Բջնի», «Պիցա դի Ռոմա» եւ «Նոր Շին» ընկերությունների նախկին ստուգման ակտերն ու հանձնարարագրերը, Արա Զոհրաբյանը եզրակացնում է, որ նախկինում այդ ընկերությունների նկատմամբ պետական մարմինների կողմից նման մոտեցում չի եղել:
ՍԻԼ կոնցեռնի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող գործարարներից է, եւ Սուքիասյանների ընտանիքին պատկանող ընկերություններում ստուգումները սկսվելուց հետո հայտարարել է, որ «միշտ լինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին»:
Հովհաննես Շողիկյան