Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են «Կարմիր կխմերների» վարչակազմի արտգործնախարարը եւ նրա կինը


Կամբոջայի ոստիկանությունը ձերբակալել է «Կարմիր կխմերների» վարչակազմի արտգործնախարարին եւ նրա կնոջը, ովքեր կկանգնեն Կամբոջայի ցեղասպանության գործերով տրիբունալի առջեւ:

Տրիբունալի հրապարակած հայտարարությունում ասված է, որ նախկին արտգործնախարար Լենգ Սարին եւ նրա կինը` Լենգ Թիրիթը, ով նույնպես որպես նախարար պաշտոնավարել է «Կարմիր կխմերների» վարչակազմում, մեղադրվում են մարդկության դեմ հանցագործության եւ պատերազմական հանցագործությունների մեջ:

«Կարմիր կխմերների» վարչակազմի տիրապետության շրջանում` 1975-79 թվականներին Կամբոջայում սովահարությունից, աշխատանքային գերծանրաբեռնվածությունից մահացել է կամ էլ մահապատժի է ենթարկվել ընդհանուր թվով մոտ 2 միլիոն մարդ:

Վարչակազմի առաջնորդ Պոլ Պոտը մահացել է 1998 թվականին: Նրա երկու տեղակալները ձերբակալվել են այս տարի ավելի վաղ, եւ ցեղասպանության գործերով տրիբունալը նրանց նկատմամբ առաջադրել է նույն` մարդկության դեմ հանցագործության եւ պատերազմական հանցագործությունների մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG