Մատչելիության հղումներ

Երկու թուրք զինվորի մեղադրանք է ներկայացվել Հրանտ Դինքի սպանության գործով


Երկու թուրք զինվորի իշխանության չարաշահման մեղադրանք է ներկայացվել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով:

«Ֆրանսպրես»-֊ի վկայությամբ՝ այս երկու զինվորականները Տրապիզոն քաղաքի անվտանգության մարմինների առաջին ներկայացուցիչներն են, որոնց մեղադրանք է ներկայացվում Դինքի սպանության առնչությամբ:

Այդ քաղաքի անվտանգության ուժերը մեղադրվում են հայազգի լրագրողի սպանությունը չկանխելու մեջ:

Մեղադրանքը թուրք զինվորներին ներկայացվել է այն բանից հետո, երբ սպանության ենթադրյալ կազմակերպչի ազգանակը հայտնել է ոստիկանությանը, որ իր զարմիկը մտադիր է ատրճանակ գնել Դինքին սպանելու համար:

Առայժմ պարզ չէ, թե երբ է սկսվելու դատավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG