Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետի թիկնապահները զինված մարդու են ձերբակալել


Թուրքիայի վարչապետի թիկնապահները այսօր մի զինված մարդու են ձերբակալել, ով փորձել է մոտենալ Ռեջեփ Էրդողանին, երբ նա ժամանել է մզկիթ` նամազի համար:

«Անատոլիա» գործակալության փոխանցմամբ, Այդին Ս.-ն ասել է, թե ինքը քուրդ գրոհայինների կողմից սպանված զինվորի հարազատն է ու ցանկանում է խոսել վարչապետի հետ, սակայն նրա մոտ ատրճանակ է հայտնաբերվել:

Ձերբակալվածը բերման է ենթարկվել ոստիկանություն` հարցաքննության համար:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG