Մատչելիության հղումներ

Հայաստան կժամանի Լիտվայի պաշտպանության նախարարը


Երկուշաբթի օրը Երեւան կժամանի Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը:

Նույն օրը Լիտվայի պաշտպանության նախարարին կընդունի Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ապա կկայանա Հայաստանի եւ Լիտվայի պաշտպանության նախարարությունների միջեւ 2008 թվականի ռազմական համագործակցության պլանի ստորագրումը եւ նախարարների մամլո ասուլիսը:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ, եռօրյա պաշտոնական այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ կունենա նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանի հետ:

Երեքշաբթի առավոտյան լիտվական պատվիրակությունը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, նույն օրը ավելի ուշ` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

Նոյեմբերի 14-ին Յոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Լիտվա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG