Մատչելիության հղումներ

Արեւմուտքը քննադատում է Սահակաշվիլիի գործողությունները


ՆԱՏ0-ի գլխավոր քարտուղար 3աապ դե Հոոփ Սխեֆերն այսօր քննադատել է Վրաստանի ղեկավարներին` արտակարգ դրություն հայտարարելու, հակակառավարական ցույցերը բռնի ուժով ցրելու եւ անկախ մամուլը փակելու կապակցութամբ:

«Որոշ իրադարձություններ առավել մտահոգություն են հարուցում եւ հակասում են դաշինքի որդեգրած արժեքներին»:

Նա ասել է, թե Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը վրացի իրավապահների կողմից ցուցարարների նկատմամբ գործադրված բռնությունները «անընդունելի» է որակել:

ԵԱՀԿ-ն դատապարտել է Վրաստանում «Իմեդի ՏՎ» եւ «Կավկասիա ՏՎ» անկախ հեռուստակայանները փակելու փաստը:

«Արտակարգ դրություն հայտարարելը կարող է չհակասել սահմանադրությանը, սակայն մամուլն էլ պետք է ի զորու լինի կատարել իր սահմանադրական առաքելությունը եւ հասարակությանը տեղեկություններ հաղորդել երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին», - ասել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին:

Եվրոպական միությունը, Եվրոպայի խորհուրդը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները զսպվածության կոչերով դիմել են Վրաստանի իշխանություններին եւ ընդդիմությանը:

«Հյուման Ռայթս Ուոչ» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է «ուժի անհարկի կիրառումը Վրաստանում»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG