Երեւանում է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Քրիստին Էգերզեգի-Օբրիստը, ով այսօր հանդիպումներ է ունեցել Հայաստանի խորհրդարանում:
Ընդունելով շվեյցարացի գործընկերոջը` Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորել է նրան հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակի եւ Ազգային խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Քրիստին Էգերզեգի-Օբրիստի այցը մինչ օրս ամենաբարձր մակարդակի այցն է երկու երկրների հարաբերություններում:
Ազգային ժողովի նախագահն ասել է, որ անկախության վերահաստատումից հետո Հայաստանը քայլ առ քայլ վերադառնում է եվրոպական ընտանիք` եվրաինտեգրման քաղաքականությունը արտաքին քաղաքական առաջնահերթություն սահմանելով:
Տիգրան Թորոսյանի խոսքերով, Հայաստանում սկսվել են քաղաքական ու տնտեսական երկրորդ փուլի բարեփոխումները, որոնց արդյունքում ակնկալվում է պետական կառավարման համակարգի կատարելագործում եւ ժողովրդի բարեկեցության աճ:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է նաեւ հայ - թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, տարածաշրջանային խնդիրների:
Քրիստին Էգերզեգի-Օբրիստը նշել է, որ թեեւ Շվեյցարիան Եվրամիության անդամ չէ, սակայն սերտորեն համագործակցում է միության անդամ երկրների հետ` մասնավորապես, տնտեսական փոխհարաբերությունների 50 տոկոսը Եվրամիության անդամ երկրների հետ է կառուցված:
Նա նաեւ հայտնել է, որ Շվեյցարիայի Ազգային խորհրդում արդեն ստեղծվել է Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խումբ:
Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` Տիգրան Թորոսյանի, Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Վահան Հովհաննիսյանը հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը: