Մատչելիության հղումներ

Կրակոցներ` ֆիննական դպրոցում


Ֆինլանդիայի դպրոցներից մեկում կրակոցներ են արձակվել. կա առնվազն մեկ զոհ, երեք վիրավոր: Այդ մասին հաղորդում են ֆիննական լրատվամիջոցները` վկայակոչելով տեղական իշխանություններին:

Միջադեպը տեղի է ունեցել Ֆինլանդիայի հարավում` մայրաքաղաք Հելսինկիից 90 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տուուսուլա բնակավայրում:

Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:

Շտապ բուժօգնության ծառայության ղեկավար Իերո Հիրվենսալոն «Ռոյթերզ» գործակալությանը հայտնել է, թե ոստիկանությունից պատրաստ լինելու հրահանգ են ստացել: Ըստ նրա` դպրոցում դեռ մարդիկ կան:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG