Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Արաթ Դինքը հերքել է լուրերը, թե հեռացել է Թուրքիայից ու թողել աշխատանքը թերթում: Այդ մասին նա ասել է «Թրքիշ դեյլի նյուս»-ին:
Ըստ երեկ տարածված լուրերի` «Ակոս»-ի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի որդին որոշել է կնոջ ու երկու երեխաների հետ հեռանալ Թուրքիայից ու բնակվել Բելգիայում` թողնելով աշխատանքը թերթում:
Որպես պատճառ նշվում էր նրա դեմ հարուցված գործը. հոկտեմբերին Արաթ Դինքը եւ «Ակոս»-ի մեկ այլ աշխատակից` Սարգիս Սերոբյանը մեկական տարվա պայմանական ազատազրկման են դատապարտվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածով` «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար:
«Ակոս»-ի լուրերի բաժնի համակարգող Արիս Նալջին ասել է, թե զարմացել է` լսելով այդ լուրերը:
«Արաթը գնացել էր Բրյուսել միայն մեկ շաբաթով` այցելելու քրոջը: Երկուշաբթի օրը նա վերադարձել է եւ շարունակում է աշխատանքը «Ակոս»-ում», - հայտնել է Նաջին` մեկ անգամ եւս շեշտելով. - «Արաթը մտադիր չէ հեռանալ Թուրքիայից ու գնալ ուրիշ երկիր: Նա վերադարձել է իր երկիրն ու իր թերթը»:
Հրաչ Մելքումյան, Պրահա