Մատչելիության հղումներ

Շրի Լանկայի գերագույն դատարանը արգելել է փիղ ուղարկել Հայաստան


Ըստ «Դեյլի Միրոր» թերթի, Շրի Lանկայի գերագույն դատարանը արգելել է Շրի Լանկայից փիղ ուղարկել Հայաստանի կենդանաբանական այգուն:

Ըստ համաձայնության, փիղը նվիրվելու էր Հայաստանին եւ մինչեւ նոյեմբերի 21-ը պետք է ուղարկվեր, բայց Գերագույն դատարանը արգելք է դրել` պատճառաբանելով Երեւանի կենդանաբանական այգու վատ պայմանները, որտեղ մեկ փիղ արդեն սատկել է թերսնումից, իսկ «ցուրտ եղանակը հարմար չէ արեւադարձային կենդանի պահելու համար»:

«Շրի Lանկայում սկսված բողոքների պատճառը տեղեկատվության պակասն է», - թերթին ասել է Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը` հավելելով, թե Երեւանի կենդանաբանական այգին «հարուստ ավանդույթներ ունի եւ կենդանիներին պահում է հարմարավետ պայմաններում»:

«Այնտեղ կան 2300 կենդանիններ, որոնց մեծ մասը արեւադարձային եւ մերձարեւադարձային երկրներից են», - ասել է դեսպանը` հավելելով, որ 10-ամյա Հրանտիկ փիղը անհամբերությամբ սպասում է իր նոր ընկերուհուն` շրիլանկացի Ասոկամալային:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG