Մատչելիության հղումներ

Երեւանում կայացավ Body Art-ի երեկույթ


Ի տարբերություն դաջվածնքերի, Body art-ը սովորաբար ժամանակավոր է լինում, ինչը հնարավորություն է տալիս ամեն անգամ մի նոր բան պատկերել մարմնի վրա:

Երեկ երեկոյան Երեւանում անցկացվեց Body art-ի երեկույթ: Երեկույթի կազմակերպիչներից Նիկան «Մաքս Լիբերթի»-ին ասաց. - «Մեզ մոտ այս ուղղությունն այնքան էլ զարգացած չի: Դրա համար որոշեցինք որեւէ ակումբում կազմակերպել նման մի եւեկույթ, որ երիտասարդները կարողանան զվարճանալ ու միաժամանակ ավելի մանրամասն իմանալ, թե ինչ է Body Art-ը»:

Երեկույթը սկսեցին մոդելները, ում մարմինների վրա մինչեւ երեկույթը սկսելը նկարիչներն աշխատել էին: Նիկայի խոսքերով, բավական դժվար էր ընտրել այս մոդելներին` հայկական մտածելակերպն էր խանգարում:

Արփինեն այն եզակի կամավորներից էր, ով համաձայնեց, որ նկարիչներն իր մարմնի վրա հենց տեղում բոլորի ներկայությամբ նկարեն:

«Ինձ դուր է գալիս, երբ ինձ վրա նկարում են: Կարծում եմ, իրոք մեր երիտասարդները նման հարցերում մի փոքր բարդութավորված են, բայց հավանաբար ժամանակի ընթացքում դա կանցնի», - ասաց նա:

Արփինեի մարմնի վրա նկարողներից մեկը Մհերն էր, ում խոսքերով Body Art-ը իսկական արվեստ է:

«Ես երկար ժամանակ ապրել եմ Ռուսաստանում, եթե այնտեղի հետ համեմատեմ, ապա մեզ մոտ այս ճյուղը շատ թերի է», - ասում է նա ու ավելացնում, որ Body Art-ը իր համար սիրողական աշխատանք է եղել, բայց պատրաստվում է դրանով ավելի լուրջ զբաղվել:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG