Մատչելիության հղումներ

Դենիել Ֆրիդ. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանը կդարձնի հզոր երկիր»


Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ադրբեջանը կդարձնի հզոր երկիր` տնտեսական եւ քաղաքական տեսակետից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական գործերով տեղակալ Դենիել Ֆրիդը Բաքվում ամերիկյան բուհերի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ:

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը կարծիք է հայտնել, թե «կարգավորման Կոսովոյի մոդելը չի հանդիսանում եւ չի կարող նախադեպ լինել Լեռնային Ղարաբաղի կամ որեւէ այլ հակամարտության համար, քանի որ այդ ամենը անչափ անհատական գործընթացներ են»:

«Տվյալ տարածաշրջանում շատ կարեւոր է վերականգնել կայունությունը», - ասել է Ֆրիդը` հավելելով. - «Ադրբեջանի էներգետիկ քաղաքականությունը նրան օգնում է կայունանալ»:

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, քանի որ «ռազմական գործողությունների վերսկսումը, անկախ պատճառներից, աղետ կլինի երկու երկրների համար էլ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG