Մատչելիության հղումներ

Տուլայի ծերանոցում հրդեհի հետեւանքով 30 մարդ է զոհվել


Ռուսաստանի Տուլայի մարզի Չերնի շրջանի ծերանոցում հրդեհի հետեւանքով զոհվել է 30 մարդ: Այդ մասին այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնական տարածաշրջանային կենտրոնի մամլո խոսնակ Ելենա Սմիրնիխը:

Կիրակի օրը հրդեհի բռնկման պահին շենքում եղել է մոտ 300 մարդ, որոնցից երկու տասնյակը` հաստատության աշխատակիցներ: Փրկվածները տեղափոխվել են այլ շրջանների ծերանոցներ, նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել:

Հրդեհի մարման եւ մարդկանց տարհանման աշխատանքներին մասնակցել են 183 հրշեջներ եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներ, ներգրավվել է 63 միավոր տեխնիկա: Այդուհանդերձ, 1952 թվականին կառուցված շենքը գրեթե ամբողջությամբ այրվել է:

Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Տուլայի դատախազության նախնական վարկածով` աղետի պատճառը էլեկտրահաղորդման գծերի կարճ միացումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG