Մատչելիության հղումներ

Վախճանվել է Իգոր Մոիսեեւը


Մոսկվայում այսօր վախճանվել է ռուս լեգենդար բալետմեյստեր Իգոր Մոիսեեւը:

Իգոր Մոիսեեւը ծնվել է 1906 թվականին Կիեւում: Բալետմեյստերի գործունեությունը սկսել էր 1930 թվականից: Աշխատել է Մեծ թատրոնում, այնուհետեւ հիմնադրել ու երկար տարիներ ղեկավարել է ռուսական ժողովրդական պարերի պետական ակադեմիական համույթը:

Մոիսեեւը համաշխարհային ճանաչում ուներ, արժանացել է բազմաթիվ մրցանակների, կոչումների:

Նրա անունը երեք անգամ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում` ամենաերկարատեւ խորեագրաֆիկ գործունեության համար, ռեկորդային թվով բեմականացումների համար եւ բեմական պարարվեստում մեծ ներդրման համար:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG