Մատչելիության հղումներ

Երեւանում կբացվի ՌԱԿ-ի կենտրոնական վարչության ժողովը


Այսօր երեկոյան Երեւանում կբացվի Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ժողովը:

«Աննախադեպ է, որ աշխարհի 80 երկրներից ռամկավար ղեկավարներ են հավաքվել Հայաստանում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը:

Մինչեւ նոյեմբերի 7-ը կուսակցության տարբեր ղեկավար մարմինները տարբեր այլ խորհրդակցական ժողովներ կգումարեն՝ քննարկելով ներկուսակցական խնդիրներ, այդ թվում` կուսակցության կենտրոնական գրասենյակը Երեւան տեղափոխելու հարցը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG