Մատչելիության հղումներ

Այսօր նշվում է Հելլոուինը


Այս տոնը, սակայն, գոյություն է ունեցել նաեւ մինչեւ 9-րդ դարը, եւ ծնունդ է առել կելտական մշակությում: Կելտերը, որ բնակվել են այժմյան Իռլանդիայի տարածքում, աշխարհագրական դիրքի բերումով, երկու հիմնական եղանակ են ունեցել` ամառ եւ ձմեռ: Բերքահավաքի ավարտը եւ ձմեռվա սկիզբը կելտերը նշել են հոկտեմբերի 31-ին, քանի որ ձմռան ու նոր տարվա սկիզբը համարել են նոյեմբերի 1-ը:

Հին կելտերի հավատալիքներում ձմեռը կապվում էր մահվան եւ մեռյալների աշխարհի հետ: Նրանք հավատում էին, որ հոկտեմբերի
31-ի գիշերը բացվում է կենդանիների եւ մեռյալների աշխարհը բաժանող սահմանը եւ որպեսզի հանկարծ մեռյալերի որսը չդառնան, կելտերը հնարավորինս սարսափելի տեսք էին ընդունում` ոգիներին վախեցնելու համար: Նրանք մարում էին տան լույսերը, դուրս էին գալիս տանից ու գազանների մորթի հագնելով ու դեմքը ներկելով` փորձում էին վախեցնել ոգիներին: Կելտերը ոգիներին սիրաշահելու նպատակով նրանց համար նաեւ հյուրասիրություն էին պատրաստում` անպայման դրսում` այսպիսով հեռու պահելով ոգիներին իրենց տներից:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG