Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրում է Իշխան Զաքարյանին


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշել է Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրել Ազգային ժողովի ներկայիս փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Իշխան Զաքարյանի թեկնածությունը:

Իշխան Զաքարյանը երկրի նախագահի հետ շուրջ կես ժամ տեւած հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը եւ կարծիք հայտնեց, որ իր թեկնածությունը Ազգային ժողովի հաստատմանը կներկայացվի այսօր:

Ազգային ժողովի կողմից Իշխան Զաքարյանի թեկնածության հաստատվելու դեպքում խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը թափուր կմնա: Կոալիցիոն հուշագրով այդ պաշտոնը հատկացված է «Բարգավաճ Հայաստան»-ին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG