Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի կենտրոնական շտաբը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքում


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը երեկ հաստատեց, որ ֆեդերացիայի շենքում է լինելու Սերժ Սարգսյանի կենտրոնական նախընտրական շտաբը:

«Վարձավճարով տարածքի մի մասը հանձնվում է շտաբին»,֊ - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Նրա վկայությամբ՝ վարձավճարի չափը կորոշվի այն ժամանակ, երբ հստակվի, թե որքան տարածք է հանձնվում շտաբին:

«Այս շենքում էլի տարածքներ կան, որոնք տալիս ենք վարձավճարով»,֊ - հայտնեց Ռուբեն Հայրապետյանը:

Խանջյան 27 հասցեում գտնվող շենքում նախկինում տեղակայված էր Հայոց համազգային շարժման կենտրոնակայանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG