Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը Հունգարիայում


Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Բուդապեշտում հանդիպել է իր հունգարացի պաշտոնակից Քինգա Գյոնցի հետ, քննարկելով երկու երկրների միջեւ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները:

Ինչպես հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, Գյոնցը նշել է, որ վերջերս զգալիորեն աճել է Հարավային Կովկասի պետությունների նկատմամբ հետաքրքրությունը Եվրամիությունում:

Խոսելով 2004 թվականին ադրբեջանական սպայի կողմից հայ զինվորականի նկատմամբ կատարած ոճրագործության մասին` նախարար Օսկանյանը իր գոհունակությունն է արտահայտել Հունգարիայի դատական համակարգի կողմից կայացված արդար որոշումների կապակցությամբ եւ շեշտել, որ անընդունելի են ադրբեջանական կողմի պահանջները` ոճրագործին Ադրբեջան փոխանցելու վերաբերյալ:

Այսօր նախարար Օսկանյանը նաեւ ելույթ է ունեցել Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանում:

Երեկոյան նախատեսված է նախարար Օսկանյանի հանդիպումը Հունգարահայ ազգային ինքնավարության վարչության անդամների հետ:

Վաղը Վարդան Օսկանյանը այցելելու է Հունգարիայի խորհրդարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG