Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն այսօր հաստատեց, որ ֆեդերացիայի շենքում է լինելու Սերժ Սարգսյանի կենտրոնական նախընտրական շտաբը:
«Վարձավճարով տարածքի մի մասը հանձնվում է շտաբին»,֊ - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Նրա վկայությամբ՝ վարձավճարի չափը կորոշվի այն ժամանակ, երբ հստակվի, թե որքան տարածք է հանձնվում շտաբին:
«Այս շենքում էլի տարածքներ կան, որոնք տալիս ենք վարձավճարով»,֊ - հայտնեց Ռուբեն Հայրապետյանը:
Խանջյան 27 հասցեում գտնվող շենքում նախկինում տեղակայված էր Հայոց համազգային շարժման կենտրոնակայանը:
Ռուզան Խաչատրյան