Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելը հաստատել է, որ անցած դարասկզբին հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր:
«Կարծում եմ, որ եթե այն ժամանակ գոյություն ունենար «ցեղասպանություն» բառը, հայերի հետ պատահածը կկոչվեր ցեղասպանություն»,֊ - ասել է Հոլոքոսթը վերապրած Էլի Վիզելը «Ֆիլադելֆիա ջյուիշ վոյս» պարբերականին տված հարցազրույցում:
«Ես տարիներ շարունակ պայքարել եմ հայերի՝ հիշելու իրավունքի համար: Ինչպես կարող եմ ես, ողջ կյանքս պայքարելով հրեաների՝ հիշելու իրավունքի համար, ասել հայերին, որ նրանք հիշելու իրավունք չունեն: Բայց ես հասկանում եմ Բուշի վարչակազմի դիրքորոշումը: Բարեբախտաբար, որպես մասնավոր քաղաքացի, ես կարիք չունեմ մտահոգվելու Թուրքիայի արձագանքի մասին: Համոզված եմ, որ հայերը զոհ են, եւ որպես հրեա, ես պետք է հայերի կողմից լինեմ»,֊ - ասել է Նոբելյան մրցանակակիրը: