«Վրեմյա նովոստեյ» թերթի տեղեկությունների համաձայն` հոկտեմբերի 20-ին դեռահասների մի խումբ «Մոսկվա» ֆուտբոլային ակումբի նկատմամբ «Սպարտակ»-ի հաղթանակը «տոնել Է» փողոցներում ոչ ռուս անցորդների վրա հարձակումներ գործելով, ինչի հետեւանքով տուժել է 5 հոգի, այդ թվում` մահացել է մեկ հայ:
Ռուսաստանում հետզհետե ահագնացող քսենոֆոբիայի ու ռասիզմի դրսեւորման ավելացող դեպքերը քննարկելու համար այսօր «Հայելի» ակումբում էին հավաքել մի խումբ մտավորականների, ովքեր արտահայտեցին իրենց վրդովմունքը:
«Հեռուստատեսությամբ հիմնականում խոսվում է բարեկամ Ռուսաստանի մասին, սակայն ինչպիսի՞ բարեկամ է Ռուսաստանը եւ բարեկա՞մ է արդյոք» - այս հարցը բարձրացրեց երգահան ու բանաստեղծ Ռուբեն Հախվերդյանը: - «Ռուսաստանը մեր ոխերիմ բարեկամն է: Նրանց շովինիզմն էլ նորություն չի. տեսնում են սեւ գլխով մարդ` տալիս սպանում են: Եվ կարծես թե Ռուսաստանի կառավարությունը քաջալերում է նման խմբավորումներին, քան թե դրանց դեմ է գնում»:
Մտավորականները, սակայն, հիմնականում բողոքում էին ոչ թե Ռուսաստանի կառավարության չարած քայլերից, այլ Հայաստանի ղեկավարությունից ակնկալվող, սակայն այդպես էլ չկատարվող գործողություններից: Նրանց կարծիքով` հայկական կողմի համարժեք պատասխանի բացակայությունն է, որ մտածելու տեղիք է տալիս:
«Կոշտ դիրքորոշում, բողոքի նոտա…ո՞ր դեպքից հետո ենք ականատես եղել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան նման արձագանքին: Այսպիսի հարցերը հիմնականում արծարծվում են ոչ թե պետական մակարդակներում, այլ հասարակական կազմակերպությունների կողմից», - վրդովմունքում հայտարարեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:
Տաթեւիկ Լազարյան