Մոսկվայի դատարանը այսօր «Բիտցեւյան մոլագար» Ալեքսանդր Պիչուշկինին մեղավոր է ճանաչել 48 մարդու սպանության համար եւ նրան դատապարտել ցմահ ազատազրկման:
Դատավորի հարցին` արդյոք հասկացա՞վ դատավճիռը, ամբաստանյալն արձագանքել է. - «Խուլ չեմ»:
Հոկտեմբերի սկզբին դատարանում հարցաքննության ժամանակ 31-ամյա Պիչուշկինը հպարտությամբ հայտնել էր, թե 63 մահափորձ եւ սպանություն է կատարել: Նա սկսել էր ցուցմունքները 15 տարի առաջ կատարած առաջին սպանությունից՝ 1992 թվականին նա սպանել է իր համակուրսեցի Օդինչուկին, ով հրաժարվել էր նրա հետ միասին սպանություններ գործել:
Սուպերմարկետի նախկին բանվոր Պիչուշկինը հայտարարել էր, թե իրեն աստված է զգացել` վճռելով իր զոհերի կյանքի եւ մահվան հարցը:
Նա ասել էր, թե վերջին սպանությունից հետո կամովին հանձնվել է ոստիկանությանը: