Մատչելիության հղումներ

Բարձր տնտեսական աճ՝ առանց ժպիտի


Gallup հեղինակավոր կազմակերպության անցկացրած հարցման արդյունքներով՝ հայաստանցիների կեսից պակասն է խոստովանել, որ հաճախ ժպտացել կամ ծիծաղել է հարցման նախորդ օրը: Մեկ երրորդից քիչ ավելին՝ 36 տոկոսն է միայն պնդել, թե ինչ-որ հետաքրքիր բան է սովորել կամ հետաքրքիր բան արել հարցման նախորդ օրը:

Նշելով, որ 2006 թվականին Հայաստանում գրանցվել է 13,4 տոկոս տնտեսական աճ, Gallup-֊ի վերլուծաբանները փաստում են, որ համախառն ներքին արդյունքի աճը ամենեւին էլ անմիջական կապ չունի մարդկանց ինքնազգացողության հետ:

«Նույն պատկերը Ադրբեջանում է, որտեղ 2006 թվականին գրանցվել է 34,5 տոկոս աճ»,֊ - նշում են մասնագետները:

Միեւնույն ժամանակ, հարցման արդյունքները վկայում են, որ թեեւ հայաստանցիների ընդամենը 12 տոկոսն է գտնում, որ լավ է ապրում, գրեթե 40 տոկոսը համոզված է, որ լավ է ապրելու 5 տարի հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG