Մատչելիության հղումներ

Թուրք - իրաքյան բանակցություններն ընդհատվել են


Անկարայում այսօր առավոտյան սկսված թուրք - իրաքյան բանակցությունները մեկեւկես ժամից ընդհատվել են: Թուրքիայում Իրաքի դեսպանատնից ասել են, որ այս պահին հայտնի չէ, թե ե՞րբ դրանք կվերսկսվեն:

Չհաստատված հաղորդագրությունների համաձայն, Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը խորհրդակցելու համար գնացել է զինված ուժերի գլխավոր շտաբ: Թուրք պաշտոնյաներից, սակայն, մեկնաբանություններ չկան:

Առավոտյան սկսված բանակցություններին իրաքյան կողմից մասնակցել են պաշտպանության նախարար Աբդել Քադեր Մոհամեդ Ջասիմին, ազգային անվտանգության նախարար Շիրվան ալ-Վաելին, թուրքական կողմից` արտգործնախարարը եւ ներքին գործերի նախարար Բեսիր Աթալին:

Իրաքի 11-հոգանոց պատվիրակությունը Թուրքիա է ժամանել երեկ երեկոյան: Պատվիրակության ներկայացուցիչները լրագրողներին ասել են, թե եկել են որոշ առաջարկներով, սակայն չեն բացահայտել դրանց մանրամասները:

Բանակցությունների հիմնական նպատակը Իրաքի հյուսիս Թուրքիայի ներխուժումը կանխելն է:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG