Մատչելիության հղումներ

Հայ բռնցքամարտիկը Չիկագոյում լքել է իր թիմը


Սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով Չիկագո մեկնած մեկ հայաստանցի եւ երկու ուգանդացի բռնցքամարտիկ լքել են իրենց թիմերը եւ անհետացել:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, առաջնության կազմկոմիտեի ներկայացուցիչ Դագ Արնոթը առավել հավանական է համարել, որ բռնցքամարտիկները հեռացել են ինքնակամ: Քանի որ հեռանալուց առաջ նրանք որեւէ բան չէին ասել իրենց մարզիչներին եւ թիմերի մյուս անդամներին, մարզիկներին ներկայումս որոնում է
Չիկագոյի ոստիկանությունը:

Անհետացած բռնցքամարտիկների անունները դեռեւս չեն հրապարակվում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG