Ռուսաստանը ԵԱՀԿ-ին առաջարկ է ներկայացրել` սահմանափակելու ընտրական դիտորդական առաքելությունների գործունեությունը նախկին խորհրդային երկրներում: Փաստաթուղթը, որը ստորագրել են նաեւ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը, հինգշաբթի օրը հրապարակվել է «Նյու Յորք Թայմս» թերթի կայքէջում:
«Նյու Յորք Թայմս»-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 18-ով թվագրված փաստաթղթով, որը անցած ամիս Վիեննայում բաժանվել է ԵԱՀԿ-ում ներկայացված պատվիրակություններին, առաջարկվում է ընտրությունները դիտարկող ԵԱՀԿ-ի առաքելությունների թվակազմը կրճատել` դարձնելով այն 50 մարդուց ոչ ավելի, եւ այդ առաքելություններին արգելել «տվյալ երկրի ընտրական միջավայրին որեւէ հրապարակային գնահատական տալը» մինչեւ ընտրություների արդյունքների պաշտոնական հրապարակումը:
ԵԱՀԿ-ի` ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող հիմնական կառույցը` Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը, ներկայումս հազարավոր երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդների է գործուղում կազմակերպության անդամ 56 երկրներ: Ընտրությունների հաջորդ օրն իսկ գրասենյակը հրապարակում է նախնական զեկույց, իսկ ընտրական գործընթացի ավարտից շուրջ 6 շաբաթ անց հրապարակում է վերջնական զեկույց` առաջարկներով:
Ռուսաստանի նախաձեռնությունը արդեն իսկ քննադատվել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների կողմից:
Գրասենյակի ղեկավար Քրիստիան Շտրոհալը, մասնավորապես, առաջարկները գնահատել է որպես «գոյություն ունեցող առավել արժանահավատ ընտրական առաքելություններից մեկի տասնամյա գործունեությունը վերասահմանելու, ավելի շուտ` ի չիք դարձնելու փորձ»:
Առաջարկի հիմքում, ըստ Շտրոհալի, ընկած է «որոշակի սկզբունք, թե չի կարող լինել մասնագիտորեն ձեւավորված կարծիք ունեցող հաստատություն` ի հակադրություն քաղաքականի կամ դիվանագիտականի»:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավարի տեղակալ Քայլ Սքոթը, իր հերթին, երեկ հայտարարել է, թե «Միացյալ Նահանգները չի ցանկանում, որպեսզի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների հաստատության արդյունավետությունը թուլանա «բարեփոխումների» անվան տակ»:
«Ռուսաստանի առաջարկները որեւէ ընդհանուր բան չունեն դրա աշխատանքի ուժեղացման հետ: Մենք կարծում ենք, որ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի կարիքը շատ է զգացվում, եւ մենք դեմ ենք դրա թուլացմանը», - ասել է Սքոթը:
«Ֆրանսպրես» գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրները,
առավել հավանական է համարում, որ ԵԱՀԿ-ի անդամ երկրների մեծամասնությունը Ռուսաստանի առաջարկները կմերժի:
Ռուզան Խաչատրյան