Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները շաբաթ օրը Բաքվից վերադառնալու են Երեւան` հանդիպելու արտգործնախարար Օսկանյանի եւ, անհրաժեշտության դեպքում` նախագահ Քոչարյանի հետ:
Հայաստանի արտգործնախարարը լրագրողների հետ հանդիպմանը ավարտվող շաբաթասկզբին համանախագահների հայաստանյան այցի մասին ասաց, որ այն «հերթական այց» էր, ու, քանի որ մոտենում են ընտրությունները, առավել արդյունավետ է կիրառել հենց այս ակտիվ «մաքոքային դիվանագիտությունը»` կողմերի դիրքորոշումները մերձեցնելու ուղղությամբ:
Ասուլիսում Վարդան Օսկանյանը խոսեց Թուրքիայի նորանշանակ արտգործանախարար Ալի Բաբաջանի հետ իր առաջին հանդիպման մասին Նյու Յորքում:
«Էական փոփոխություն Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի նկատմամբ չկա», - ասաց նա: - «Թուրքիայի հետաքրքրությունը դեռեւս մնում է գործընթացների մեջ միայն, մերը` արդյունքների: Եվ այնտեղ դեռեւս մենք ընդհանրություններ չունենք»:
Օսկանյանը, այդուհանդերձ, հավելեց, որ հետագա հանդիպումներից հայկական կողմը չի խուսափելու, թեեւ դրանք չի դիտարկելու որպես գործընթաց:
Առավել երկար խոսվեց Իրանի նախագահի Հայաստան կատարած այցի մասին:
Արտգործնախարարը այն գնահատեց «ընդգրկուն եւ խորքային»` հավելելով, որ Հայաստան - Իրան տնտեսական կապերը ոչ միայն երկկողմ, այլեւ տարածաշրջանային նշանակություն ունեն. - «Գազամուղից սկսած, հնարավոր երկաթգծի կառուցումը Հայաստան - Իրան, ինչպես նաեւ նավթազտարանի կառուցումը: Դեռեւս վերջին երկուսը քննարկման փուլում են»:
Երկու օր առաջ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄըքՔորմակի ճեպազրույցին հարց էր հնչել, արդյո՞ք ԱՄՆ-ը հիասթափված չէ նավթամշակման գործարանի ծրագրեր առկայությամբ:
«Կարծում եմ վերջնական պայմանագիր դեռեւս չի ստորագրվել», - ասել էր ՄըքՔորմակ: - «Իրանը հաճախ է փորձում այլ երկրների կառավարություններին ներքաշել նախնական պայմանավորվածությունների մեջ` տպավորություն ստեղծելու համար, որ Իրանի հետ առնչության առումով ամեն ինչ նորմալ է, մինչդեռ դա իրականությունից շատ հեռու է: Մենք խորհուրդ ենք տվել հայերին, ինչպես եւ մյուսներին, որոնք ծրագրում են Իրանի հետ այս կարգի գազային ու նավթային ծրագրերում ներգրավել, զերծ մնալ դրանից: Մենք չենք կարծում, որ սա հարմար ժամանակ է նույնիսկ մտածելու նման ծրագրերը իրականացնելու մասին»:
Հայաստանում, այդուհանդերձ, այս ծրագրերը քննարկվել են: Հարցին, թե արդյո՞ք արտգործնախարարը վստահ է, որ դրանք իրատեսական ծրագրեր են` հաշվի առնելով տնտեսական շահավետության խնդիրը, նա պատասխանեց. - «Միանշանակ համոզված եմ... Ես կարծում եմ, որ սրանք ռեալ ծրագրեր են»:
Աննա Սաղաբալյան