Մատչելիության հղումներ

Բելգիայում մոտ 100 թուրք երիտասարդ է ձերբակալվել


Այս գիշեր Բրյուսելում ձերբակալվել է մոտ 100 թուրք երիտասարդ, ովքեր մասնակցել են չարտոնված հակաքրդական ցույցին:

Բելգիայի մայրաքաղաքի Սեն֊Ժոս շրջանում տեղի ունեցած ցույցի ընթացքում շուրջ 800 թուրք երիտասարդներ մեքենաներ են ջարդուփշուր արել, այրել են աղբամանները եւ կոտրել ավտոբուսային կանգառների ապակիները: Նրանցից շատերը զինված են եղել մետաղե ձողերով:

«Նրանք ցույց են կազմակերպել այն բանից հետո, երբ Թուրքիայի եւ Իրաքի սահմանին բախումներ են տեղի ունեցել քրդերի մասնակցությամբ»,֊ - «Ռոյթերզ»-֊ին ասել է Սեն֊Ժոսի թաղապետի խոսնակ Պիեր Բրույլանդը:

«Նրանք փորձում են Թուրքիայի հիմնախնդիրները փաթաթել Բելգիայի վզին: Սա նույնն է, ինչ հանուն Բելգիայի միասնության ցույց կազմակերպել Թուրքիայոււմ»,֊ - ասել է նա:

Վերջերս Բրյուսելի այս նույն թաղամասում բախումներ տեղի ունեցան թուրքական եւ հայկական համայնքների ներկայացուցիչների միջեւ ամերիկյան Կոնգրեսում շրջանառվող ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG