Պաշտոնական Վաշինգտոնը չի պատրաստվում հրաժարվել Lեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու ծրագրերից: Երեկ երեկոյան Պրահայում նման հայտարարությամբ հանդես եկավ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը:
«Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում Պենտագոնի ղեկավարն ընդգծեց. - «Մենք շարունակելու ենք բանակցել այս խնդրի շուրջ, մենք շարունակելու ենք առաջ գնալ, կառուցել այդ օբյեկտները, սակայն դրանց գործարկումը կհետաձգվի, մինչեւ հստակ ապացույցներ ունենանք, որ Իրանից եկող իրական սպառնալիք կա»:
Նոր ռազմակայանների տեղակայման հստակ ժամկետներ Գեյթսը չնշեց` ասելով, որ դա կախված կլինի Չեխիայի եւ Lեհաստանի կառավարությունների հետ բանակցությունների ընթացքից:
Միաժամանակ, նա կտրականապես հերքեց Մոսկվայից հնչող պնդումները, թե Չեխիայում ու Lեհաստանում տեղակայվելիք ռադարներն ու հրթիռները իրականում ուղղված են հենց Ռուսաստանի, այլ ոչ թե Իրանի դեմ:
«Մենք շարունակում ենք ռուսական կողմին խրախուսել, որպեսզի այն մեզ հետ համագործակցի հակահրթիռային պաշտպանության ոլորտում: Ավելին, մենք շարունակում ենք պնդել, որ այս համակարգերը, տեղակայված լինելով Արեւելյան Եվրոպայում, ուղղված չեն Ռուսաստանի շահերի դեմ, ավելին` դրանք կարող են օգտակար լինել ռուսական շահերին», - հայտարարեց Ռոբերտ Գեյթսը:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա