Մատչելիության հղումներ

«Հաարեց». «Օլմերտը եւ Էրդողանը կքննարկեն Հայոց ցեղասպանության հարցը»


Իսրայելի եւ Թուրքիայի վարչապետներ Էհուդ Օլմերտը եւ Ռեջեփ Էրդողանը այսօր Լոնդոնում կքննարկեն Հայոց ցեղասպանության հարցը: Այդ մասին հայտնում է Իսրայելում լույս տեսնող «Հաարեց» թերթը:

Պարբերականի վկայությամբ՝ Անկարան հայցում է Իսրայելի աջակցությունը ամերիկյան Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ անցկացումն արգելափակելու գործում:

Թերթը փաստում է, որ Իսրայելը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն թուրքերը դժգոհ են, որ հրեա առանձին քաղաքական գործիչներ ճանաչել են հայերի ցեղասպանությունը:

Անկարան նաեւ գտնում է, որ ԱՄՆ-֊ի ազդեցիկ հրեական կազմակերպությունները բավարար ճնշում չեն գործադրում Կոնգրեսի վրա՝ Հայոց ցեղասպանության հարցը օրակարգից հանելու համար:

Օլմերտը եւ Էրդողանը Լոնդոն են ժամանել Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ Իրաքի եւ Մերձավոր Արեւելքի խնդիրները քննարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG