Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունը պահանջել է վաղաժամկետ ընտրություններ


Վրաստանի միասնական ընդդիմությունը խորհրդարանի այսօրվա նիստում պահանջել է ապրիլին անցկացնել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ:

Ընդդիմության ներկայացուցիչ Կախա Կուկավան, դիմելով երկրի նախագահին եւ իշխող մեծամասնությանը, հայտարարել է, որ ընտրությունները պետք է կայանան գարնանը, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ: Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները որոշել էին զուգակցել խորհրդարանական ընտրությունները նախագահականի հետ եւ անցկացնել դրանք աշնանը:

Ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ՝ Դավիթ Գամկրելիձեն ասել է, թե հասարակական դժգոհությունը բարձր աստիճանի է հասել եւ ճգնաժամը հաղթահարելու համար ընտրությունները պետք է անցկացվեն «որքան հնարավոր է շուտ, թեկուզ նոյեմբերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG