Մատչելիության հղումներ

Ո’չ ողջագուրմանը, այո’ ձեռքսեղմմանը


Թայվանի զինվորական ղեկավարները հաղորդել են, որ «նորակոչիկներին դիմավորելիս գիրկն առնելու փոխարեն հետայսու հրամանատարը պարզապես նրանց ձեռքն է սեղմելու»:

«Ողջագուրման կարգը ներմուծել ենք այս տարվա հոկտեմբերի 1-ին, դրա նպատակն էր նորակոչիկին փոխանցել զինված ուժերի միասնության եւ հավատարմության արժեքը: Սակայն նկատել ենք, որ նորակոչիկներից շատերը հաճախ կաշկանդվում, շփոթվում եւ նեղվում են, ուստի որոշել ենք բավարարվել միայն ձեռքսեղմմամբ», - ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

DPA գործակալության փոխանցմամբ, ազգային պաշտպանության համալսարանի հոգեբանության բաժնի ղեկավար Չեն Շուա-Հուան կարծիք է հայտնել, թե, այնուամենայնիվ, արժե ներմուծել ողջագուրման կարգը, «որովհետեւ մարդն ի ծնե ունի ողջագուրվելու կարիք»:

«Թայվանցիները պարզապես սովոր չեն դրան, ողջագուրվելը օտար է մեր մշակույթին, մենք կարող ենք աստիճանաբար որդեգրել դիմավորելու այդ կարգը: Սկսենք ձեռք սեղմելով, չմոռանանք, որ ողջագուրվելը դիմավորելու միջազգայնորեն ընդունված ձեւ է», - ասել է հոգեբանը:

DPA-ն նշում է, որ չինացիներն ավանդաբար խուսափում են անծանոթների հետ ֆիզիկական սերտ շփումից:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG