«Տարեգիր»-ը նկատել է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթին առաջինն արձագանքեց նախագահի աթոռը կորցնելու հեռանկարից վշտահար Ռոբերտ Քոչարյանը` անդրադառնալով Երեւանի այն ժամանակվա երեք լուսավոր փողոցներին: Նա այդպես էլ չթվարկեց այդ երեք փողոցների անունները` խավարի մեջ թողնելով հետաքրքրասերներիս»: Անդրադառնալով նաեւ երկրի առաջին նախագահի ելույթին քաղաքական տարբեր գործիչների արձագանքներին` «Տարեգիր»-ը գրում է. - «Թերեւս միակ իշխանավորը, որը Տեր-Պետրոսյանի ելույթում «նոր բան» էր նկատել, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն էր: Վերջինս «Շանթ»-ի եթերից իր զարմանքն արտահայտեց` մոտավորապես հետեւյալ տրամաբանությամբ. բայց ինչի՞ պիտի մենք մեր աթոռներն ուրիշներին զիջենք: Կամ` մենք սխալ ե՞նք փող շինում: Կամ` իրանց վախտ կարող ա՞ փող չէին շինում ու կոռուպցիա չկար: Եվ կամ` միշտ էլ կոռուպցիա եղել ա ու լինելու ա»: «Ի գիտություն ընդունելով տարածքային կառավարման նախարարի ասածները` ոչ թե ուզում ենք հերքել նրան, այլ ընդհակառակը` հաստատել», - գրում է թերթը` պարզաբանելով. - «Իսկապես, կոռուպցիա միշտ էլ եղել է ու կլինի, քանի որ նախկինում էլ, հիմա էլ ու երեւի հետագայում էլ իշխանության զանազան տարածքներ են սողոսկելու հովիկաբրահամյաններն ու նրա նմանները: Ցավոք սրտի, այս տեսակի դեմ մարդկությունն առ այսօր որեւէ դեղամիջոց չի հայտնաբերել»:
«Հայոց Աշխարհ»-ի վերլուծաբանը, հայ - իրանական հարաբերությունները որակելով որպես «ընդօրինակման արժանի հարաբերություններ», փաստարկել է. - «Միջազգային հանրությունը միշտ էլ առանձնահատուկ վերաբերմունք է դրսեւորել Հայաստան - Իրան գործակցության ծրագրերի հանդեպ եւ այն պահպանում է նաեւ այսօր։ Ուստի ամենեւին էլ պատահական կամ արտառոց երեւույթ չպետք է համարել այն փաստը, որ ներկայումս ԱՄՆ-ում վարչապետ Սերժ Սարգսյանին ցույց տրվող աննախադեպ բարձր մակարդակի ընդունելության օրերին Հայաստան է այցելում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը»։ «Հայաստանի ու Իրանի սերտ համագործակցության փաստը միջազգային հանրությունն ընկալում է որպես տարածաշրջանային հավասարակշռության ապահովման պարտադիր եւ անհրաժեշտ տարր, որն ամենեւին էլ չի վնասում իր արմատական շահերին», - գնահատել-ամփոփել է վերլուծաբանը։
«Ժամանակ - Երեւան» թերթը, անդրադառնալով վարչապետ Սերժ Սարգսյանի ամերիկյան այցին, գրել է. - «Ըստ մեր տեղեկությունների, ամերիկյան վարչակարգը խոստացել է առաջիկա նախագահական ընտրություններում սատարել Սերժ Սարգսյանին՝ միաժամանակ նախազգուշացնելով, որ վարչակարգի տրամադրությունները կարող են կտրուկ փոխվել, եթե ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարի հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը»։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, «ընդհանրապես այն էյֆորիան, որ կար վարչապետի մոտ այցից օրեր առաջ, մարել է` կապված Կոնգրեսում 106-րդ բանաձեւը սատարող կոնգրեսականների հետզհետե նվազող քանակի հետ»։ «Այցից առաջ վարչապետը պատրաստակամություն էր հայտնել անձամբ հանդիպել կոնգրեսականներին եւ շնորհակալություն հայտնել արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ ցեղասպանության բանաձեւի ընդունման եւ հետագայում Կոնգրեսի ընդլայնված նիստում քննարկելու համար։ Սակայն գնալով օրինագծի ընդունումը դառնում է անիրական, եւ այս պայմաններում անիմաստ է դառնում նրանց շնորհակալություն հայտնելը», - հավելել է թերթը:
«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, հակադարձելով հեռուստաընկերություններից մեկի ներկայացուցչի պնդմանը, թե «քաղաքակիրթ երկրներում հեռուստաընկերությունները ասուլիս չեն լուսաբանում, եւ ընդհանրապես, հեռարձակող լրատվամիջոցն ինքն է որոշում` ինչը լուսաբանի եւ ինչը անտեսի», նկատել է. - «Այդ նույն քաղաքակիրթ երկրներում, ի դեպ, անհնար է երեւակայել անգամ, որ պետական իշխանության ինչ-ինչ օղակներից ինչ-որ չինովնիկներ կարող են զանգահարել որեւէ մասնավոր հեռուստաընկերություն եւ ցուցումներ տալ այն մասին, թե ինչ կարելի է ցուցադրել ու ինչի մասին լռել»։ «Անչափ դժվար է պատկերացնել նաեւ, որ որեւէ քաղաքակիրթ երկրում իշխանությունը կարող է առանց լուրջ հիմնավորման զգալի ժողովրդականություն վայելող հեռուստաընկերությունը զրկել հաճախականությունից ու շարունակաբար չտրամադրել այն՝ արհամարհելով ինչպես տեղի, այնպես էլ միջազգային հանրության լուրջ հակազդեցությունը», - ընդգծել է թերթը` ամփոփելով. - «Իսկ ընդհանրապես, եթե Հայաստանում տուրք տային քաղաքակրթության պահանջներին, ապա մի քանի հեռուստաընկերություններ վաղուց արդեն պետք է եթերում չլինեին»:
«Հայկական ժամանակ»-ը փոխանցել է. - «Հայաստանի Հանրապետության իշխանությունները վախեցած են հոկտեմբերի 26-ի հանրահավաքից եւ չեն խորշում պետական կարեւոր կառույցներից մեկի` ոստիկանության ծառայողներին նվաստացնելու միջոցով խոչընդոտելու դրա մասին ինֆորմացիայի տարածմանը»: Մասնավորապես, ըստ թերթի, «Երեւան քաղաքի ոստիկանության բաժիններում ձեւավորված են խմբեր, որոնք հանրահավաքի մասին իրազեկող ամենուր փակցված թռուցիկները պոկելու հանձնարարություն են ստացել». - «Եվ հիմա Երեւանում թռուցիկ փակցնողների եւ պոկողների յուրատեսակ մրցավազք է սկսվել»: ։
«Տարեգիր» թերթի գլխավոր խմբագիրը «Հոկտեմբերի 26-ին հանրահավաք եւ համերգ» վերնագրի տակ համեմատել է. - «Նորմալ երկրներում նորմալ իշխանության համար իշխանություն կորցնելը, անշուշտ, այնքան էլ սարսափելի չէ։ Ավելին. բնական, սովորական երեւույթ է, ժողովրդավարության անհրաժեշտ բաղադրիչներից մեկը, որից կարիք չկա վախենալ։ Մինչդեռ, Հայաստանում սա կենաց մահու խնդիր է։ Ոչ թե այն պատճառով, որ հայ իշխանավորները նախանձ են կամ աթոռից ընկնելով՝ շունչները կփչեն թթվածնի պակասից, այլ որ վախենում են իրենց արածների համար պատասխան տալուց, վախենում են, որ չեն ներվելու»։
«Նախավարժանք» վերնագրի տակ «Հայք»-ը փոխանցել է. - «Հոկտեմբերի 27-ը երգ ու պարով դիմավորող ՀՀԿ անդամ, հայտնի գործարար, Բուռնաշ մականունով Աշոտ Աղաբաբյանը աչքի է ընկնում օրինազանցության հակումներով։ Նա ավտոմատը ձեռքին կռիվ-կռիվ է խաղում Հրազդանի կիրճում, ծեծկռտուքի բռնվում պատգամավորների եւ գործարարների հետ»։ «Շաբաթ օրն էլ նա որոշել է ծեծել մի 60-ամյա տաքսու վարորդի», - գրել է թերթն ու մանրամասնել. - «Ականատեսների վկայությամբ, Աշոտ Աղաբաբյանը զայրացել է, որ տաքսու վարորդը փակել է իր շքախմբի ճանապարհը։ Նա չի ծուլացել, իջել է ավտոմեքենայից, խեղճ վարորդին իջեցրել է տաքսուց եւ Հրազդան տոնավաճառին հարող Բրազիլիայի հրապարակի հենց կենտրոնում ծեծի ենթարկել ՀՀ քաղաքացուն։ Ծեծը շարունակել են նրա թիկնապահները։ Աղաբաբյանը կատարվածից հետո ինքնագոհ տեսքով հեռացել է դեպքի վայրից»։
Ատոմ Մարգարյան