Ռուսաստանում իրականացվող պետական ծրագրի շրջանակներում Կրասնոյարսկի երկրամասում վերաբնակվելու ցանկություն են հայտնել նախկին խորհրդային վեց երկրների 52 բնակիչներ, այդ թվում` հայաստանցիներ:
Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են աշխատանքի եւ զբաղվածության Կրասնոյարսկի երկրամասային գործակալությունից, դիմումներ են ստացվել նաեւ Ուկրաինայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղըզստանից եւ Տաջիկստանից: Դիմումներից 20-ի առնչությամբ արդեն իսկ ընդունվել է դրական որոշում:
Դիմողների թվում կան ուսուցիչներ, ատաղձագործներ, բժիշկներ, բուժքույրեր, էլեկտրաեռակցողներ, տրակտորիստներ, մասնագիտություններ, որոնց պահանջարկը մեծ է երկրամասի աշխատաշուկայում:
Դրական պատասխան ստանալու դեպքում դիմումատուներին հարկ կլինի միայն Ռուսաստանի հյուպատոսություններում եւ ներկայացուցչություններում ձեւակերպել ծրագրի մասնակցի վկայականները:
«Կրասնոյարսկի երկրամասը ընդգրկվել է Ռուսաստանի այն սուբյեկտների թվում, որոնց տարածքում իրականացվելու է արտերկրում ապրող հայրենակիցների` Ռուսաստանում կամավոր վերաբնակեցմանն աջակցության պետական ծրագիրը», - նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: