Մատչելիության հղումներ

Լեհաստանի վարչապետի գլխավորած կուսակցությունը պարտություն կրեց ընտրություններում


Կիրակի օրը Լեհաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով, «Քաղաքացիական պլատֆորմ» ազատական կուսակցությունը ստացել է ձայների մոտ 42 տոկոսը` առաջ անցնելով վարչապետ Յարոսլավ Կաչինսկիի գլխավորած «Օրենք եւ արդարություն» կուսակցությունից:

Նախնական արդյունքները այսօր առավոտյան հրապարակել է Լեհաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը` քվեների մոտ 91 տոկոսի հաշվարկից հետո:

Դրանով իսկ, DPA գործակալության փոխանցմամբ, «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությանն են անցնում Լեհաստանի խորհրդարանի 460 տեղերից 208-ը, եւ ամենայն հավականությամբ, մեծամասնություն ստանալու համար հաղթող կուսակցությունը կոալիցիա կկազմի ընտրություններում չորրորդ տեղը գրաված Լեհական գյուղացիական կուսակցության հետ, որը 35 մանդատ է ունենալու:

Ընտրություններում քվեների շուրջ 32 տոկոսը ստացած «Օրենք եւ արդարություն» կուսակցությանը նոր խորհրդարանում բաժին կհասնի 164 տեղ: Կուսակցության ղեկավար, վարչապետ Յարոսլավ Կաչինսկին բացառել է «Քաղաքացիական պլատֆորմ»-ի հետ կոալիցիայի ստեղծումը եւ ընդդիմությունը գլխավորելու մտադրություն է հայտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG