Մատչելիության հղումներ

«Եվրատեսիլ - 2008»-ում Հայաստանը ներկայացնող մասնակիցը կորցրել է կիսաեզրափակիչ փուլում ներկայանալու հնարավորությունը


Կանոնները փոխվել են. եթե նախկինում կար ընդամենը մեկ կիսաեզրափակիչ փուլ, որից ընտրված մի շարք երգեր անցնում էին եզրափակիչ, ապա այժմ լինելու է 2 կիսաեզրափակիչ փուլ, որոնք անցկացվելու են նույն օրը: Այս փուլում մասնակից 20 երգերից տասն է միայն եզրափակիչ անցնելու, որոնցից 9-ը SMS քվեարկությամբ ընտրելու է հեռուստադիտողը եւ մեկը` ժյուրին:

«Հայաստանն այս տարվա մրցույթում սկսելու է զրոյից», - «Մաքս Լիբերթի»-ին այսպես ասաց Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի պատասխանատու Դիանա Մնացականյանը: Նա նշեց նաեւ, որ այս փոփոխությունները պայմանավորված են մրցույթի մասնակից երկրների թվի ավելացմամբ:

Այս տարի նաեւ Ադրբեջանն է մասնակցության ցանկություն հայտնել:

Իսկ թե Հայաստանը որ երկրների հետ է հանդիպելու կիսաեզրափակիչում, դեռ հայտնի չէ:

Այս տարի երգեր կարող են ուղարկել միայն հայաստանաբնակ կոմպոզիտորներն ու խոսքերի հեղինակները:

«Մինչ այժմ, սակայն, դեռ ոչ մի երգիչ կամ կոմպոզիտոր չի ներկայացրել իր ստեղծագործությունը», - հաղորդեց Դիանա Մնացականյանը:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG