Ուրբաթ օրը Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի սփյուռքահայ անվանի գեղանկարիչ Զարեհ Մութաֆյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը` նվիրված նկարչի ծննդյան 100-ամյակին:
Կցուցադրվեն ոչ միայն Մութաֆյանի` Ազգային պատկերասրահում պահվող աշխատանքները, այլեւ շուրջ երկու տասնյակ կտավներ, որ Փարիզից բերել է նկարչի որդին` մաթեմատիկոս, պատմաբան, մշակութաբան Արմեն-Կլոդ Մութաֆյանը:
Արեւմտյան Հայաստանում ծնված Զարեհ Մութաֆյանը, մանուկ հասակում անցնելով գաղթի ու աքսորի ճանապարհը, կարողացել է Ֆրանսիայում հասնել գեղանկարչի, գրողի ճանաչման:
Սփյուռքահայերից առաջինը Մութաֆյանն էր, որ անհատական ցուցահանդես էր բացել Խորհրդային Հայաստանում դեռեւս 1967 թվականին:
«Մենք այսօր հաղորդվում ենք մեկի հետ, ով հեռուներից բերում է իր զգացումները մեզ», - ասաց ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Շահեն Խաչատրյանը: - «Եվ մենք պիտի շատ բարձր գնահատենք այդ զգացումները»:
Գայանե Դանիելյան
(Լուսանկարում` Մութաֆյանի «Տնակներ անտառում: Սայլը» կտավը:)