Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ վերջին շրջանում «վիզային ռեժիմի խախտման համար ձերբակալվել է ընդամենը մեկ ՀՀ քաղաքացի»


Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վլադիմիր Կարապետյանը այսօր պաշտոնապես պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Թուրքիայում ՀՀ քաղաքացիների ձերբակալությունների վերաբերյալ:

«Ի պատասխան մեր հարցմանը թուրքական իշխանությունների պաշտոնական պատասխանում նշվում է, որ վերջին շրջանում վիզային ռեժիմի խախտման համար Թուրքիայի տարածքում ձերբակալվել է 542 անձ, որոնցից միայն մեկն է Հայաստանի Հանրապետության քաղաքացի», - ասված է արտգործնախարարության խոսնակի պատասխանում:

Իռլանդիայում լույս տեսնող «Այրիշ թայմս» պարբերականը նախորդ շաբաթ տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի, Թուրքիայում ձերբակալվել են շուրջ 100 հայաստանցի ապօրինի ներգաղթողներ, որոնք արտաքսվելու են:

Հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու նապատակով այս շաբաթ ավելի վաղ Հայաստանը Թբիլիսիում իր դեսպանության միջոցով դիմել էր Վրաստանում Թուրքիայի դեսպանություն:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG