Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում Մարսելի քաղաքապետը


Ինչպես հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամլո բաժինը, Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենը հոկտեմբերի 18-20-ը կգտնվի Հայաստանում։

Վաղը Մարսելի քաղաքապետը կհանդիպի երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի եւ Հայաստան - Ֆրանսիա բարեկամության խմբի անդամների հետ։

Նույն օրը Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հետ հանդիպումից հետո երկու քաղաքապետարանների միջեւ կստորագրվի համագործակցության համաձայնագիր։

Շաբաթ օրը Մարսելի քաղաքապետը կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ինչպես նաեւ ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։

Այցի ընթացքում Ժան-Կլոդ Գոդենին կուղեկցեն Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ եւ գործարարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG