Մատչելիության հղումներ

Մուսթաֆա Աքյոլ. «Համոզեք ոչ թե Փելոսիին, այլ մեզ` թուրքերիս»


«Թրքիշ դեյլի նյուս» թերթն այսօր տպագրել է մեկնաբան Մուսթաֆա Աքյոլի բաց նամակը սփյուռքահայերին:

«Եթե դուք իրոք ուզում եք, որ ավելի շատ թուրքեր ականջ դնեն 1915 թվականի ողբերգության ձեր պատմությանը, նախաձեռնեք անկեղծ երկխոսություն: Փորձեք համոզել ոչ թե Փելոսիին եւ նրա գործընկերներին, այլ մեզ` թուրքերիս: Ավելի շատ գրքեր եւ հոդվածներ գրեք, ստեղծեք ավելի լավ կինոնկարներ եւ ինտերնետային կայքեր, կազմակերպեք անաչառ գիտաժողովներ եւ սեմինարներ՝ պատմելու համար մեզ ձեր պատմությունը: Եվ արեք այդ ամենը ոչ թե որպես քարոզչության գործիք թուրքերի դեմ, այլ որպես նրանց հետ հաղորդակցվելու ձգտում»,֊ - խորհուրդ է տալիս թուրք մեկնաբանը:

Սփյուռքահայերին հասցեագրված իր բաց նամակը նա ավարտում է այսպես. - «Կազմեք ձեր ուղերձը հանգիստ, այլ բառերով, եւ այն լսելի կդառնա: Բայց մի փորձեք այն փաթաթել մեր վզին: Մենք հրեշների ազգ չենք, բայց մենք ունենք կողի ընկնելու հատկություն: Երբ օտարերկրացիները սկսում են թելադրել մեզ մեր պատմությունը, մենք սկսում ենք վերադառնալ մեր տատիկների պատմածներին: Եվ եթե մենք սկսենք ականջ դնել ձեր պատմությանը, դա կլինի ոչ այն պատճառով, որ մեզ անկյուն են հրել հզոր լոբբիի քաղաքականության միջոցով, այլ որովհետեւ մեր սրտերը զգացված են ահավոր ողբերգության մասին հիշողություններով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG