Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշ. «Թուրքիայի շահերից չի բխում զորքերը Իրաք ուղարկելը»


ԱՄՆ-֊ի նախագահ Ջորջ Բուշն այսօր հորդորել է Թուրքիային քուրդ անջատողականների դեմ մարտական գործողություններ չձեռնարկել Հյուսիսային Իրաքում:

«Մենք շատ հստակ հասկացրել ենք Թուրքիային, որ չենք կարծում, թե զորքերն Իրաք ուղարկելը ելնում է նրանց շահերից»,֊ - Սպիտակ տանը հրավիրած ասուլիսում ասել է ԱՄՆ֊-ի առաջնորդը:

«Մենք ակտիվորեն բանակցում ենք թուրքերի եւ իրաքցիների հետ, եւ շարունակելու ենք երկխոսությունը թուրքերի հետ»,֊ - ըստ «Ֆրանսպրես»֊ի՝ փաստել է Ջորջ Բուշը:

Թուրքիայի խորհրդարանը, մինչդեռ, այսօր որոշում է ընդունել, որով թույլ է տալիս կառավարությանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Իրաքում քուրդ ապստամբների դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG