Մատչելիության հղումներ

Գյումրիում կմեկնարկի երկրորդ Երիտասարդական թատերական փառատոնը


«Կարծիք կար, որ թատրոնում սերնդափոխություն չի կատարվում, որ կա երիտասարդ կադրերի պակաս, ու այս փառատոնը նաեւ առիթ էր միավորելու երիտասարդ դերասաններին», - «Մաքս Լիբերթի»-ին այսօր ասաց մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը:

Փոխնախարարը նշեց, որ զուգահեռ անցկացվելու է 3 փառատոն` Տիկնիկային հանրապետական փառատոնը, որը կանցկացվի Տավուշի մարզում, «Նռան հատիկ» մանկապատանեկան փառատոնը, որը մեկնարկել է մարզերում եւ կեզրափակվի Երեւանում, եւ երիտասարտասարդական թատերական փառատոնը, որը կանցկացվի Գյումրիում:

«Այս կերպ մենք ուզում ենք ցույց տալ, որ Երեւանը Հայաստանի մշակութային միակ մայրաքաղաքը չէ», - ասաց նա:

Փառատոնին մասնակցելու են մայրաքաղաքի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը, Համազգային թատրոնը, «Էդգար Էլբակյան» թատրոնը, ինչպես նաե` Գյումրիի Աճեմյանի անվան թատրոնը:

Փառատոնը կավարտվի հոկտեմնբերի 26-ին:

«Այս փառատոնը լավ հնարավորություն է երիտասարդ դերասանի համար, ու մենք ողջունում ենք ոչ միայն նոր ներկայացումների, այլ նաեւ նոր ու երիտասարդ դերասանների ներգրավումը», - զրույցի վերջում ասաց տիկին Խոդիկյանը:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG