Մատչելիության հղումներ

Վաղը Միացյալ Նահանգներ է մեկնելու վարչապետ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին մեկշաբաթյա այցով կմեկնի Միացյալ Նահանգներ:

Կառավարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Մերի Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ վարչապետը մասնակցելու է Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովին:

Այցի ընթացքում տեղի ունենալիք այլ հանդիպումների մանրամասները կտարածվեն այսօր ավելի ուշ:


Ռուզան Խաչատրյան
XS
SM
MD
LG