Վաղը Երեւան կժամանեն Գերմանիայի Բունդեստագի Գերմանիա - Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի անդամները` Շտե?ֆեն Ռայխեի գլխավորությամբ:
Հինգշաբթի օրը պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: Նախատեսված են հանդիպումներ խորհրդարանի եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում, «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն», «Ժառանգություն», «Օրինաց երկիր» խմբակցությունների անդամների հետ:
Նույն օրը նախատեսված են հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների, արտաքին գործերի փոխնախարար Արմեն Բայբուրդյանի հետ:
Հոկտեմբերի 19-ին գերմանացի խորհրդարանականները կլինեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Նույն օրը նախատեսված են պատվիրակության հանդիպումները Հայաստանում գերմանական կազմակերպությունների եւ ?ֆինանսների ու էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի հետ: