Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ:
«Օրինաց երկիր» կուսակցության մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել է ներքաղաքական իրավիճակին եւ առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Կարեւորվել է նաեւ ազատ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը եւ քաղաքակիրթ մրցակցության անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել են «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը եւ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Հեղինե Բիշարյանը հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե իր տպավորությունն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրելու է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:
Հարցին, թե որոշակի փուլում հնարավոր համարո՞ւմ է «Օրինաց երկիր»-ի (որի առաջնորդը նույնպես մտադիր է առաջադրվել նախագահական ընտրություններում) եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի համագործակցությունը, Բիշարյանը արձագանքեց. - «Մենք գնալու ենք ընտրությունների: Ընտրությունների ժամանակահատվածում ընդդիմության քաղաքական ուժերից որը կգնա երկրորդ փուլ, կարծում եմ, մյուսները կպաշտպանեն նրան»:
Հեղինե Բիշարյանը կտրականապես հերքեց որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե տեղի է ունեցել հանդիպում Սերժ Սարգսյանի եւ Արթուր Բաղդասարյանի միջեւ. - «Ոչ: Իհարկե` ոչ: Այդպիսի բան տեղի չի ունեցել»:
Ռուզան Խաչատրյան