«Մեր դեսպանության միջոցով Թբիլիսիում դիմել ենք Վրաստանում Թուրքիայի դեսպանություն եւ սպասում ենք տեղեկությունների», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր Բրյուսելից հեռախոսով փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Իռլանդիայում լույս տեսնող «Այրիշ թայմս» պարբերականը նախորդ շաբաթ տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի, Թուրքիայում ձերբակալվել են շուրջ 100 հայաստանցի ապօրինի ներգաղթողներ, որոնք արտաքսվելու են հայրենիք: «Նրանց վտարումը դիտվում է որպես վրեժխնդրություն [ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառվող] ցեղասպանության բանաձեւի համար», - գրել էր թերթը:
Հարցին, թե արդյո՞ք ձերբակալվածների թիվը շուրջ հարյուր է, Կարապետյանը պատասխանեց. - «Ակնկալում ենք, որ պատասխանը կբացահայտի ամբողջ ճշմարտությունը եւ կիմանանք արդյո՞ք տեղի են ունեցել ձերբակալություններ, թե՞ ոչ»:
Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Վերջին շրջանում իրավապահ մարմինները [Թուրքիայում] ընդհանրապես խստացրել են երկրում ապօրինի կացություն ունեցողների վերաբերյալ իրենց միջոցառումները: Այդ թվում, ասում են, կան նաեւ հայեր»:
Ռուբեն Մելոյան